ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Արևմուտքը նոր «խաչակրաց արշավանք» է սկսել, աշխարհը հավասարակշռվում է հերթական գլոբալ աղետի եզրին». Լուկաշենկո

«Արևմուտքը նոր «խաչակրաց արշավանք» է սկսել, աշխարհը հավասարակշռվում է հերթական գլոբալ աղետի եզրին». Լուկաշենկո
04.07.2024 | 20:16

Կա՞ որևէ մեկը, որը չգիտե կամ չի հասկանում, թե ինչ է սպասվում Նիկոլին և իր ոհմակին, եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա և իշխանության գա իրական ընդդիմությունը:

Իհարկե՛ ոչ:
Դե, ուրեմն, իմացեք, որ ոչ միայն պաշտոնազրկում, այլև հենց իրենց երկրում քրեական պատասխանատվություն է սպասվում արևմտյան մի շարք պետությունների ղեկավարներին, եթե նրանք տանուլ տվեցին Ռուսաստանի դեմ ՈՒկրաինայի միջոցով, իսկ որոշ դեպքերում անմիջականորեն վարվող պատերազմը և իշխանության եկան նրանց վարած քաղաքականությանը տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեցողները:
Գլոբալիստների, ջհուդամասոնների խամաճիկ Բայդենի պարագայում պաշտոնի կորուստը կարող է նույնիսկ ավելի շուտ տեղի ունենալ, քան ՈՒկրաինայի կապիտուլյացիան: Մակրոնի գործերն էլ լավ չեն, իշխանությունը երերում է:
Նաև վերը շարադրվածով պայմանավորված՝ նրանք պատրաստ են մինչև վերջ գնալ, վա բանկ գնալ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու իրենց ռազմավարական նպատակին հասնելու համար: Այլ կերպ դժվար է բացատրել` ՆԱՏՕ-ն ինչու՞ է 20 հազարանոց զորք կուտակել ուկրաինա- բելառուսական սահմանին:
Ինչու՞ է այնտեղ զորք կուտակել նաև ՈՒկրաինան, որը ԱԹՍ- ների միջոցով սադրանքների է դիմում Բելառուսի դեմ, ամենայն հավանականությամբմ նպատակ ունենալով Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի հակառակ կողմից ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը, դա պատրվակ ծառայեցնելով, ինքն էլ պատերազմի մեջ մտնի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դեմ, առնվազն՝ իր զորքերն ուղարկի ՈՒկրաինա, իսկ հետո Լեհաստանի օրինակին հետևեն նրա նման առանձնակի ռուսատյացությամբ տառապող ու նշված քայլին պատրաստ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ պետություններ:
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոյի խոսքով՝ երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորակազմը գրգռիչ է Բելառուս զինվորականների համար։
«Այսօր մեր սահմանների մոտ տեղակայված են ՆԱՏՕ-ի 10 գումարտակային մարտավարական խմբեր, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 20 000 մարդ: Նրանցից վեցն ամերիկյան են։ Ինչու էր այստեղ թռչել օվկիանոսի այն կողմից և զորակազմ տեղակայել այստեղ: Նրանք ասացին, որ ժամանակավորապես. մենք ունենք այսպիսի ասացվածք. չկա ոչինչ ավելի մշտական, քան ժամանակավոր ինչ-որ բան»,- օրերս, «Lenta.Ru»–ի փոխանցմամբ , ասել է Մուրավեյկոն ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում և հավելել, որ սահմանի մոտ ՆԱՏՕ- ի զորակազմի առկայությունն իրենց «անհանգստացնում է, լարում»:
Գլխավոր շտաբի պետը նշել է նաև, որ «սահմանին հնարավոր բոլոր սադրանքների համար մշակվել են գործողությունների համապատասխան տարբերակներ»:
Բելառուսը, ինչպես տեղեկացրել է РБК–ն, ավելի վաղ որոշել է ուժեղացնել ՈՒկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը Կիևի կողմից մարտական գործողություններին մասնակցող Ռուսական կամավորական կորպուսի (ՌԴ- ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) հետախուզական գործունեության պատճառով: Բելառուսը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում ՈՒկրաինայի հետ սահմանը «ծածկելու» համար՝ հետախուզական դրոնների և պայթուցիկի բաղադրամասերի թաքստոցի հայտնաբերումից հետո:
Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի տվյալներով՝ գրանցվել է տեղանքի հետախուզում և ակտիվ հետախուզական գործունեություն, այդ թվում՝ դեպի Բելառուսի սահման ելքով: Մասնավորապես՝ նկատվել են ուկրաինական ԱԹՍ- ների հետախուզական թռիչքներ, հանրապետության տարածք թռչելու փորձերը կասեցվում են զենքի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ:
Ինչպես հայտնել է հիշյալ կոմիտեն, հունիսի 26-ին Բելառուս սահմանապահները Գոմելի մարզի Ելսկի շրջանում զենքի և ճնշող միջոցների կիրառմամբ ստիպել են պետական սահմանից 150 մետր հեռավորության վրա վայրէջք կատարել ՈՒկրաինայի կողմից հանրապետության խորքը թռչող դրոնը: ԱԹՍ-ի ֆլեշ քարտում հայտնաբերվել է տեսանյութ, որի վերլուծության համաձայն, սարքը սահմանամերձ տարածքում արդյունաբերական օբյեկտների, ինչպես նաև սահմանային ենթակառուցվածքների հետախուզում է իրականացրել:
Վերոնշյալ տեղեկատվության հաջորդ օրը՝ հունիսի 29- ին, «Коммерсантъ»– ը հայտնեց , որ սահմանը, ինչպես նաև հանրապետության կարևորագույն օբյեկտները ծածկելու համար «Բելառուսը հակաօդային պաշտպանության լրացուցիչ ուժեր է դուրս բերել ՈՒկրաինայի հետ սահման»:
Տվյալ քայլը Բելառուսի ԶՈՒ զենիթահրթիռային զորքերի պետ Անդրեյ Սևերինչիկը պայմանավորել է երկրի սահմանամերձ շրջաններում հետախուզություն իրականացնող ԱԹՍ- ների թռիչքների թվի կտրուկ ավելացմամբ և հավելել, որ սահմանի պարեկության, հետախուզության և արձագանքման համար ավիացիայի հերթապահ անձնակազմերը թռիչքներ են իրականացնում շուրջօրյա ռեժիմով: ՈՒկրաինայի հետ սահմանին Բելառուսի օդային տարածքում տիրող իրավիճակը Անդրեյ Սևերինչիկը լարված է անվանել: Նրա խոսքով՝ զորքերն արձանագրում են պետական սահմանի մշտական խախտումներ:
Բելառուսի սահմանների մոտ ՈՒկրաինայի զորքերի կենտրոնացմանը և լարված իրավիճակին հուլիսի 1- ին անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, և հայտարարել, որ Ռուսաստանը Բելառուսի հետ սահմանին ուկրաինական զորքերի կենտրոնացման հարցը համարում է իր խնդիրը:
«Սա պատճառն է անհանգստության ոչ միայն Մինսկի, այլև Մոսկվայի։ Քանի որ մենք իսկապես դաշնակիցներ և գործընկերներ ենք»,- «RT на русском»- ի տեղեկացմամբ , պատասխանել է Պեսկովը համապատասխան հարցին։
ՈՒկրաինայի զինված ուժերի ակտիվացման պատճառով Բելառուսն իր ռազմաօդային ուժերը և ՀՕՊ զորքերը բերել է մարտական բարձր պատրաստության. այս մասին, «РИА Новости»- ի տեղեկացմամբ, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ժողովում:
«Մարտական բարձր պատրաստականության մեջ են գտնվում ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության զորքերը։ Ինչպես մեր, այնպես էլ Ռուսաստանի։ Այստեղ ամբողջական փոխգործակցություն կա: Դիրքեր են բերվել «Պոլոնեզ» և «Իսկանդեր» հրթիռային համակարգերը: Թե ինչ զինամթերք ունեն նրանք, դուք էլ գիտեք»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ ակնարկելով, որ այդ հրթիռները կրում են մարտավարական միջուկային մարտագլխիկներ (տես՝ https://ria.ru/20240630/tyao-1956506818.html ):
Շարունակելով իր խոսքը, Լուկաշենկոն ասել է, որ, բացի այդ, պետական սահմանի ուժեղացված պահպանության են տեղափոխվել սահմանապահներ, տեղակայվել են հատուկ գործողությունների ուժեր: Նախագահը հավելել է, որ Բելառուսը փակել է հարավային սահմանն ՈՒկրաինայի, և արևմտյան սահմանը Եվրամիության հետ, վերահսկում է իրավիճակը, որպեսզի «թույլ չտա որևէ սխալանք», ինչպես դա արդեն եղել է իր պատմության մեջ:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Մինսկի համար ոչ մի կարմիր գիծ գոյություն չունի. ագրեսիայի դեպքում կհետևի «բոլոր տեսակի սպառազինությունների հարված որոշակի թիրախներին»:
«Մենք գլուխ կհանենք,- հավաստել է Բելառուսի ղեկավարը։- Ես երաշխավորում եմ, որ ՈՒկրաինայի հետ սահմանին ոչ մի բախում մենք թույլ չենք տա»:
«Известия»- ի փոխանցմամբ, Լուկաշենկոն, միաժամանակ, Արևմուտքին մեղադրել է ՈՒկրաինայում իրավիճակն էլ ավելի սրելու ձգտման մեջ և ասել, որ արևմտյան երկրներին անհրաժեշտ է ՈՒկրաինայում էսկալացիա՝ այնտեղ ՆԱՏՕ- ի զորքեր մտցնելու համար։
«Ես միանգամայն համոզված եմ, որ ամերիկացիները և Արևմուտքը չեն պատրաստվում հեռանալ ՈՒկրաինայից,- ասել է Բելառուսի նախագահը:- Սա հիանալի հենակետ է, լավ հողեր։ Դրանք արդեն գրավադրված են, դրանք արդեն վաճառվել են։ Ով կհեռանա այնտեղից»:
Նա ընդգծել է, որ այնտեղ կռվելու համար ՈՒկրաինայի զորքը բավարար չէ, իսկ վարձկանները չեն կարողանում գլուխ հանել ռուսական բանակից, ուստի Արևմուտքին անհրաժեշտ է լուրջ էսկալացիա՝ ՆԱՏՕ- ի զորքեր մտցնելու համար։ Լուկաշենկոյի խոսքով՝ սա է իրավիճակի վտանգը։
Բելառուսի նախագահը նաև հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է Բելառուսը ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Նա վստահեցրել է, որ դա տեղի չի ունենա, քանի որ Մինսկը գիտի, թե դա ինչի կհանգեցնի։ Լուկաշենկոն նշել է, որ Արևմուտքին առիթ է պետք, քանի որ ՈՒկրաինայի Զինված ուժերի համար իրավիճակը ճակատում աղետալի է։
Նույն միջոցառման շրջանակներում Բելառուսի նախագահը նշել է նաև, որ Արևմուտքը նոր «խաչակրաց արշավանք» է սկսել, աշխարհը հավասարակշռվում է հերթական գլոբալ աղետի եզրին:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ